Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս իմանալ դեռ չծնված երեխայի սեռը, բայց որոշ ծնողներ նախընտրում են պահպանել ինտրիգը: Բայց նրանք ոչ միշտ են լիակատար անհայտության մեջ, քանի որ կան նշաններ, որոնք հնարավորություն են տալիս նախօրոք պարզել երեխայի սեռը: Ներկայացնում է EnterTrain-ը:

 

 

 

1. Մաշկի փոփոխություններ: Գրեթե բոլոր հղիները մաշկային որոշակի փոփոխություններ են ունենում: Ասում են՝ եթե մաշկը յուղոտ է դառնում, աղջիկ է ծնվելու, եթե չոր՝ տղա:

2. Ակնե: Աղջկա սպասելու ժամանակ ուգրիներն ավելի ցավոտ և ուռած են դառնում:

3. «Փայլ»: Հղիի դեմքի հրաշալի փայլը բնորոշ է տղայի սպասողներին:

4. Linea nigra (մուգ գիծ փորի վրա): Ուղղահայաց գիծ է, որն անցնում է փորի մեջտեղով ցայլոսկրից մինչև պորտ: Այն երբեմն նույնիսկ հատում է պորտը: Ասում են, որ եթե գիծը վերջանում է պորտի ներքևում, պետք է աղջկա սպասել, եթե վերև՝ տղայի:

5. Սոդայով թեստ: Պետք է մեզի վրա 2 ճ. գ. կերակրի սոդա ավելացնեք: Եթե թշշա, տղա եք ունենալու: Թեստի ճշգրտությունն 80% է:

6. Մազերը: Եթե դրանք անփայլ և ցավոտ են, աղջիկ եք ունենալու: Իսկ եթե մազերը փայլուն և փարթամ են՝ տղա:

7. Մարմնի վրայի մազերը: Ասում են՝ եթե մարմնի վրայի մազերը սկսում են արագ աճել, տղա եք ունենալու:

8. Քաշը: Ասում են՝ եթե ավելորդ քաշը կուտակվում է միայն փորի հատվածում, տղայի եք սպասում, եթե ամբողջ մարմնում՝ աղջկա:

9. Ոտքերի ջերմաստիճանը: Եթե ոտքերը հաճախ են սառում, հավանաբար տղայով եք հղի:

10. Ոտքի չափը: Եթե կինը տղայով է հղի, նրա ոտքի չափը կարող է փոխվել:

11. Ուտելիքի նկատմամբ հակում: Ասում են՝ եթե քաղցր եք ուզում, աղջիկ եք ունենալու, եթե աղի՝ տղա:

 

12. Պտղի դիրքը: Եթե հղիի փորը ներքևում է կենտրոնացած, տղա կծնվի, եթե վերևում՝ աղջիկ:

13. Երեխայի հոր քաշը: Շշուկների համաձայն՝ եթե հղիության ժամանակ երեխայի հայրը գիրանում է, աղջիկ է ծնվելու:

14. Գլխացավեր: Առավել հաճախ գլխացավ ունենում են տղայի սպասող կանայք:

15. Քնելու դիրքը: Եթե ձախ կողքի վրա եք քնում, տղայի եք սպասում, եթե աջի վրա՝ աղջիկ:

16. Ծծապտուկների գույնը: Եթե ծծապտուկները մգացած են, հավանաբար տղա եք ունենալու:

17. Կրծքի չափը: Եթե աջ կուրծքը ձախից մեծացած է, տղա է ծնվելու: Եթե ձախը մեծացած է աջից՝ աղջիկ:

18. Անշնորհքություն: Եթե հղի ժամանակ ավելի անշնորհք եք դարձել, տղա կունենաք:

Այս բոլոր կետերը բժիշկներ չեն ապացուցել, դրանք դուրս էին բերվել շատ հղիների մեկնաբանությունների շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների
Հագուստի հետ կապված 20 տարրական հնարք, որոնք պետք է բոլորը իմանան
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով