Անհատականության կարման ըստ ծննդյան թվի շատ բան կպատմի ձեր ճակատագրի մասին

Բուդդայականները կարծում են, որ հոգին կարող է 9 անգամ ծնվել:

Այսինքն՝ այդքան անգամ այն աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով:

Հերթական մարմնավորման բնութագիրը Մևան է:

Մևան ցույց է տալիս, թե ձեզ ինչ կարմա է սպասվում:

Ձեր Մևան պարզելու համար այս աղյուսակը նայեք: Ձեր կարմայի նկարագրությունը կարդացեք ստորև, ներկայացնում է EnterTrain-ը:

Մևա 1
Անհանգիստ բնավորություն, վատատես: Առավելապես այս անձը հարմարվում է իրավիճակին: Հազվադեպ է փորձում ինչ-որ բան փոխել: Արտաքուստ ընկերական և բաց է, ներքուստ՝ համառ երեխա: Հնարավոր է՝ ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունի: Առողջությունը հեռու է իդեալականից: Խնդիրը հաճախ լինում է մարմնի ստորին հատվածի հետ (երիկամներ, միզապարկ, արգանդ, սեռական օրգաններ):

Հակվածություն տրամադրության կտրուկ փոփոխությունների և ընկճախտի: Ռոմանտիկ չէ, բայց սիրո հույժ կարիք ունի: Լարված աշխատանքը նրա համար չէ: Հանգիստ ծրագրելու և մտածելու կարիք ունի: Գործունեությունը կարող է ջրի հետ կապված լինել:

Մևա 2
Ընկերասեր է առանց ագրեսիայի: Փառասեր, նախաձեռնող չէ, բայց բծախնդիր է: Հրաշալի կատարող է, բայց ոչ առաջնորդ: Լավագույն տարիքը՝ 45-47: Բնորոշ են մեջքի, մաշկի, աղիների, արյան հիվանդությունները: Հարաբերություններում շատ ուշադիր է զուգընրոջ հանդեպ: Ավելի շատ զգացմունքներով է առաջնորդվում, ոչ թե բանականությամբ:

Լավ կլինի՝ խուսափի ազարտային խաղերից: Մասնագիտությունը կապված է մարդկանց, բնության կամ ֆերմերության հետ:

Մևա 3
Շուտ է հասունանում: Անկախ է, միշտ երիտասարդ և լավատես: Դրական է, բայց շատ համառ և անհամբեր Դժվարությամբ է հարմարվում հանագամանքներին: Լավագույն տարիքը՝ 34-38: Մեկ օրվա մասին է մտածում: Լավ կազմվածք ունի, ուժեղ է և ակտիվ, բայց ոտնաթաթերը և նյարդերը թույլ են:

Հակված է կախվածության, հատկապես՝ թմրանյութերից: Եթե կապվում է դրանց, ապա ընդմիշտ: Իմպուլիսվ և ուղիղ մարդ է: Խնայող չէ: Իդեալական են աշխատանքի այն ոլորտները, որտեղ հնարավոր է ինքնարտահայտվել՝ ուսուցիչ, բանախոս, գրող, երաժիշտ:

Մևա 4
Ընդհանուր առմամբ դրական մարդ է, բայց թույլ կամք ունի և վախկոտ է: Խոցելի և շատ բարի է: Իդեալական տարիքը՝ մինչև 38 տարեկանը: Մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Թույլ շնչառական համակարգ ունի և աղիներ: Կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում:

Շուտ են հասունանում: Նրանց համար դժվար է ամուր և երկարատև հարաբերություններ ստեղծել: Ընտանիք կազմելը քիչ հավանական է: Լավ կլինի՝ զբաղվի տոներ կազմակերպելով, կապ ունենա հասարակության հետ:

Մևա 5
Ոչ միանշանակ մարդ է՝ և՛ լավ, և՛ վատ, և՛ ճիշտ, և՛ անբարոյական, և՛ նպատակասլաց, և՛ ծույլ: Բարդ տարիք է՝ 42 տարեկանը: Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը: Նախատրամադրված է ուռուցքների, տենդերի, հիպերտոնիայի, աղիների և արյան հետ կապված խնդիրների:

Սիրո մեծ պահանջմունք ունի: Հակված է ազարտային խաղերի, ինչի պատճառով կարող է ամեն ինչ կորցնել: Նախընտրելի է ղեկավար պաշտոնում աշխատանքը:

Մևա 6
Լավ զարգացած ինտուիցիա ունի: Բնույթով առաջնորդ է: Միշտ բարձր նպատակներ է դնում և հաջողությամբ գնում դեպի դրանք: Իրենից գոհ է, սարսափելի վախենում է անհաջողություններից: Լավ տարիքը՝ 40: Արագ է հոգնում, հնարավոր են նյարդային պոռթկումներ: Գլուխը հաճախ է ցավում: Խնդիրներ կարող է ունենալ թոքերի, ոսկորների, սրտի հետ:

Փողի հետ լավ է վարվում: Նանից կստացվի լավ վաճառող, ուսուցիչ, բանախոս, քարոզիչ:

Մևա 7
Հույզերը չի զսպում, լավատես է: Կարողանում է մարդկանց համոզել, խոսել հանրության առաջ: Լավ մանիպուլյատոր է: Նեղանում և զայրանում է, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ: Կյանքը կայունանում է 40 տարեկանից հետո: Կարող է խնդիրներ ունենալ նյարդերի, սեռական օրգանների, երիկամների, ստամոքսի հետ:

Շատ է սիրում ազատություն: Մանրակրկտորեն է ընտրում զուգընկերոջը: Հրաշալի իրավաբան կամ ֆինանսիստ կլինի:

Մևա 8
Շատ համառ է, ինքնավստահ: Պահպանողական է, հաճախ իր կարծիքը պարտադրում է ուրիշներին: Արտաքուստ շատ հանգիստ է, ներքուստ՝ ուժեղ: Կարող է աթերոսկլերոզ, մելամաղձություն, ողնաշարի և նյարդերի հետ կապած խնդիրներ ունենալ:

Բավական վաղ է հասնում հաջողության, փողից կախված է: Աշխատանքում ընտրում է կայունություն և հուսալիություն:

Մևա 9
Շատ զգայուն և հուզական է: Վարում է վառ, բայց անօգուտ կյանք: Անհամբեր և իմպուլսիվ է: Հակված է շուրջն ամեն ինչ քննադատելու: Շրջապատողներից չափից շատ է սպասում: Զուգընկերներին ձեռնոցի պես փոխում է: Իդեալիստ է, որն ատում է նյութական բարիքները: Միջին տարիքում անկում է ապրում: Հաճախ հանդիպում են սրտի, աչքերի, նյարդերի հիվանդություններ, անքնություն:

Կարողանում է հրապուրել առաջին հայացքից: Հաճախ հաջողության է հասնում դիվանագիտության, դերասանության, արվեստի ոլորտներում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ճակոյի հարցազրույցը. արխիվային տեսանյութ
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
«Թույն» միջոց. անցանկալի մազերից ազատվելը դեռ այսքան հեշտ չէր եղել

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով