Ավելորդ քաշի առաջացման 4 թաքնված պատճառ, որոնք կապված չեն ուտելու հետ

Հայտնի է, որ ավելորդ քաշն առաջանում է նստակյաց կենսակերպի, գենետիկայի, չափից շատ ուտելու և սթերսային իրավիճակներում հայտնվելու հետևանքով։

Սակայն ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև հորմոնները, որոնք պատասխանատու են նյութափոխանակություն համար։

Այլ կերպ ասած, եթե դուք նվազեցրել եք ընդունվող սննդի քանակը և ավելացրեք եք ֆիզիկական ծանրաբռնվածությունն ու Ձեզ մոտ արդյունքներ չկան, ապա դուք լուրջ մտածելու տեղիք ունեք։

Ներկայացնենք գիրացման 4 պատճառներ, որոնք կապված են հորմոնների հետ։

«Վերերիկամային» գիրացում

Վերերիկամները պատասխանատու են օրգանիզմի «հարվածիր և փախիր» ունակության համար, որը առաջանում է սթրեսային իրավիճակներում։ Եթե օրգանիզմը հաճախ է սթրեսներ տանում, ապա առաջանում է հորմոնային դիսբալանս, ինչի հետևանքով խանգարվում են օրգանիզմի որոշ ֆունկցիաների աշխատանքները։ Վերերիկամները նաև պատասխանատու են կարտիզոլ հորմոնի արտադրության համար։ Իսկ կարտիզոլի բարձր մակարդակը հանգեցնում է մարմնի միջին հատվածում ավելորդ կիլոգրամների հավաքմանը (կարտիզոլային փոր)։

  • ճարպերի կուտակում փորի և կոնքերի հատվածում
  • լիքը դեմք և պարանոց, համեմատաբար բարակ ձեռքեր և ոտքեր
  • բարձր ճնշում
  • շաքարի բարձրացում, մկանային թուլություն, տրամադրության կտրուկ տատանում

Սրանք ենք վերերիկամների աշխատանքի խափանման առավել աչքի ընկնող ախտանիշները։ Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և փոձեք նվազեցներ սթրեսային իրվաիճակների քանակը։

«Լյարդային» գիրացում

Լյարդը այն կարևորագույն օրգաններից է, որը պատասխանատու է առողջության և լավ ինքնազգացողության համար։ Եթե դրա ֆունկցիան խափանվում է, ապա որովային հատվածում ճարպեր են կուտակվում։

Արդյունքում կարող են առաջանալ հետևայալ խնդիրները՝

  • շաքարի բարձրացում
  • խոլեստերինի և արյան ճնշման բարձրացում
  • հոդացավեր, ալերգիա և մաշկի խնդիրներ

Նմանատիպ ախտանիշներ նկատելու դեպքում անհապազ դիմեք բժշկի խորհրդատվությանը, քանի որ ավելորդ քաշի պատճառը կարող է լինել լյարդի սխալ աշխատանքը։

«Վահանագեղձային» գիրացում

Օրգանիզմում էներգիային օգտագործամ արագությունը կառավարում է վահանգեղձը։ Եթե այն բավականաչափ ակտիվ չի աշխատում, ապա ավելորդ քաշի առաջացում կլինի նույնիսկ օգտագործվող կալորիաների նվազեցման պարագայում։

Վահանագեղձի ակտիվության նվազման ախտանիշներ՝

  • մկանային թուլություն և մաշկի թառամածություն
  • անընդհատ հոգնածություն, քաշի ավելացում
  • մազաթափություն
  • սրտի աշխատանքի դադաղեցում
  • դեպրեսիա

Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Գիրացում ձվարանների աշխատանքի խափանման հետևանքով

Այս պատճառը վերաբերում այն կանանց, ում մոտ նկատվում է հորմոնային դիսբալանս։ Կնոջ օգտագործած բոլոր ածխաջրերը վերածվում են ճարպային կուտակումների։ Այս խնդիրն ունեցող կինը ավելորդ քաշ կհավաքի անկախ սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից։

Ձվարանների սխալ աշխատանքի ախտանիշներ՝

  • գիրացում նույնիսկ դիետայի և բարձր ֆիզիկական ակտիվության պարագայում
  • քաղցրի և կաթնամթերքի մեծ պահանջ
  • ավելորդ քաշի ավելացում մարմնի ստորին հատվածում
  • ցավեր ձվարանների շրջանում

Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Իհարկե, ավելորդ քաշի ավելացման համար կան շատ ավելի պատճառները քան այս չորսը։ Կան նաև այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում է գիրացման նույնիսկ ճիշտ սնվելու և սպորտով զբաղվելու պարագայում։ Այդ իսկ պատճառով, եթե դուք կտրուկ գիրացել եք և չեք կարողանում նիհարել, ապա անպայման դիմեք բժշկի խորհրդակցությանը։

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
18 հրաշք միջոց կամ ինչպես հսկայական փողեր չծախսելով միշտ գեղեցիկ մնալ
Այ քեզ հրաշք. սկսեցի այս տնային դիմակը քսել շաբաթական 3 անգամ…
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Տան պայմաններում պատրաստեք լահմաջո. այս բաղադրատոմսով այն շատ համեղ և, կարևորը, փափուկ կստացվի
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով