Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են…

Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է փոստ ամենաանտակտ հարցի մասին, որը տալիս են կանանց:

 

 

 

 

 

Անհարմար հարցեր

Արի պատկերացնենք՝ կին, նա 30 տարեկան է, երեխա չունի:

Շրջապատողներն իրար հերթ չտալով հարցնում են. «Այդպես ինչպե՞ս, մինչև հիմա երեխա չունե՞ս: Ինչի՞ ես սպասում»: Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով:

«Ժամերը գնում են»,- ասում են ընկերուհիները՝ակնարկելով. «Տես, ուշ կլինի»,- եզրափակում են տան անդամները: Եվ նա այսպիսի բան է ասում. «Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»:

Հետո մենակ մնալով՝ լաց է լինում շրթունքը կծելով: Լաց է լինում, որովհետև 4 վիժում է ունեցել: Լաց է լինում, որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ, բայց չի ստացվում: Լաց է լինում, որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում: Լաց է լինում, որովհետև ընդունած դեղերի պատճառով չի կարողանում երեխա կրել:

Լաց է լինում, որովհետև ամուսինն անպտուղ է և նրան մեղքի զգացումն է կրծում: Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում, իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում: Լաց է լինում, որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել: Լաց է լինում, որովհետև իր հարևանուհին եռյակ ունի, իսկ նա նրանց հետ կենդանիների պես է վարվում:

Լաց է լինում, որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել, իսկ մանկական սենյակում նախկինի պես ոչ ոք չի ապրում: Լաց է լինում, որովհետև իր ներսում դատարկություն է… Լաց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:

Իսկ ահա մեկ ուրիշ կին՝ 34 տարեկան, նա 4 երեխա ունի:

Բոլոր ծանոթները նրան ասում են. «4: Աստված իմ հույս ունեմ՝ դուք այսքանով կսահմանափակվեք…»: Ընկերները ծիծաղում են. «Պաշտպանվել փորձե՞լ եք»: «Սեփական ֆուտբոլի թի՞մ եք ուզում»,-կատակում են անցորդներն այգում:

Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ. «Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լաց կլինի:

Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս: Լաց է լինում, որովհետև չունի ո՛չ եղբայրներ, ո՛չ քույրեր, և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել: որովհետև հղի է հինգերորդով և արդեն հասկանում է, որ ծաղրը կավելանա:

Լաց է լինում, որովհտեև հոգնել է մշտապես պաշտպանվելուց: Լաց է լինում, որովհետև հոգու խորքում կասկածում է՝ արդյոք արժեր ունենալ վերջին երկու երեխաներին և վախենում է այդ մտքից:

Լաց է լինում, որովհետև երազում էր շրջագայել, բայց միշտ հանգիստը հետաձգում էր: Միաժամանակ, նրա ընկերուհիները մինչև 35 տարեկանն արդեն տեսել են աշխարհի կեսը: Լաց է լինում, որովհետև ամուսինը 6-րդն է ուզում, իսկ ինքն այլևս ուժ չունի:

Իսկ ահա երրորդ պատմությունը: Այս կինը 40 տարեկան է, մեկ երեխա ունի:

«Իսկ ինչո՞ւ միայն մեկը, էլ չե՞ս ուզում» կամ «Այլևս չստացվե՞ց, այո՞»,- ջանասիրաբար ասում են հարազատներն ու ծանոթները: «Ես այսպես էլ եմ երջանիկ»,- հանգիստ պատասխանում է կինը, և բոլորը գլուխն են շարժում:

Բայց երբ մենակ է մնում, նա նույնպես լաց է լինում: Լաց է լինում, որովհետև իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր: Որովհետև երեխան վաղուց եղբայր կամ քույր է խնդրում: Որովհետև առաջին ծննդաբերությունը նրա համար արժեցավ նորից հղիանալու հնարավորությանը:

Լաց է լինում, որովհետև երկրորդ հղիությունը ստիպված եղավ ընդհատել իր կյանքը փրկելու համար: Լաց է լինում, որովհետև իր մուսինը մահացավ է ու երկրորդ սեր այդպես էլ չգտավ: Լաց է լինում, որովհետև հազիվ է գլուխ հանում մի երեխայից:

Լաց է լինում, որովհետև չի կարող իրեն թույլ տալ աշխատանքը թողնել նույնիսկ մեկ ամսով: Որովհետև վաղ դաշտանադադարի վիճակում է: Որոհետև ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Լաց է լիում, որովհետև ուզում է երկրորդ երեխա ունենալ, բայց չի կարող:

Այս բոլոր հարց-կարծրատիպերը ներսից քայքայում են ցանկացած կնոջ: Այդպիսի կանայք շատ են մեր մեջ: Նրանք մեր ընկերներն են, ծանոթները, հարևանները, գործընկերները, հնարավոր է՝ դու նրանցից մեկն ես:

Ու երբ պատված ես կնոջը հարցնելու ցանկությամբ, թե ինչու հատկապես այդքան երեխա ունի, հիշիր՝ դա քո գործը չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Ինչու են կանայք տնքում սեքսի ժամանակ. հարցը միայն հաճույքը չէ (18+)
5 տարի շարունակ այս կինը չէր կարողանում հղիանալ. Մի գիշեր նա այլևս չդիմացավ ու արեց ՍԱ…
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը

Վերջին լուրեր

Այլևս երբեք խաշած մակարոնի ջուրը չեք թափի. 7 հիանալի գաղափար՝ այն կենցաղում ու խոհանոցում օգտագործելու համար
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Ածխի պես մուգ մաշկի գույն ունեցող աղջիկը հիացրել է բոլորին իր գեղեցկությամբ
12 մթերք, որոնք չի կարելի ուտել սոված փորին
Սազերլենդ քույրերի տխուր ճակատագիրը, որոնք միլիոններ էին վաստակում իրենց մազերի շնորհիվ
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
2000 տարվա բաղադրատոմս, որը կանխում է քաղցկեղը
Տարին 12 ամիս դուստրս հիվանդ էր. տատիկիս խորհրդով նրան տվեցի այս բնական միջոցը. այժմ նա բողկի պես առողջ է