18 հրաշք միջոց կամ ինչպես հսկայական փողեր չծախսելով միշտ գեղեցիկ մնալ

Երբ գնում եք դեղատուն, ուշադրություն դարձրեք դեղատան պարզ ընտրանուն. հաճախ համեստ փաթեթի տակ մեծ հնարավորություններ են լինում:

Միայն թե կիրառումից առաջ բժշկի հետ խորհրդակցեք:

EnterTrain-ը, հզում անելով Nat-women-ին ներկայացնում է 18 հրաշք միջոց, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ մնալ՝ հսկայական գումարներ չծախսելով:

 

1. Ջրածնի պերօքսիդ

Բոլորին հայտնի ախտահանիչ և հոտազերծիչ միջոց է, որը բոլորովին անվնաս է: Դրանով մաքրում ենք ականջները և դնում ենք կտրվածքների վրա՝ արյունը դադարեցնելու համար, բայց այն կարող է նաև արտաքինի համար օգտակար լինել:

Եթե սև կետերը տնային պայմաններում եք վերացնում, դրանից առաջ մի մոռացեք մաշկը լավ թրջել ջրածնի պերօքսիդով: Այն թուլացնում է մաշկի եղջերավոր շերտը, և դրանք հեշտությամբ կմաքրվեն:

Սև կետերը հեռացնելուց հետո ևս մեկ անգամ սրբեք այդ մասերը՝ այդպիսով կփակեք ու կախտահանեք անցքերը, հաջորդ օրը դեմքի վրա ոչ մի հետք չի լինի

Եթե դեզոդորանտը վերջացել է, թևատակերը ջրածնի պերօքսիդով սրբեք, դա, իհարկե, քրտնարդատրությունը չի նվազեցնի, բայց երկար ժամանակ հոտ չի գա: Նաև եթե ուզում եք երկարաձգել դեզոդորանտի ազդեցությունը, ևս այս խորհուրդը կօգնի: Միայն թե դեզոդորանտը քսեք արդեն չորացած մաշկին:

Եթե ձեռքի տակ ոչ մի կոսմետիկ միջոց չունեք, ջրածնի պերօքսիդը կարող է փոխարինել լոսյոնին և տոնիկին, քանի որ հրաշալի մաքրում է, նեղացնում և սպիտակեցնում է ծակոտիները: Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար, իսկ յուղոտ մաշկի համար պարզապես իդեալական է, կարող է ամեն օր օգտագործվել:

2. Գետասպունգ

Գետասպունգը փոշենման վիճակում վաճառվում է գործնականում յուրաքանչյուր դեղատանը: Շատերը կարծում են, որ գետասպունգով պիլինգը գրեթե չի զիջում սրահի պրոցեդուրաներին: Սկզբունքորեն դա այդպես է, բայց գետասպունգը երկար օգտագործելու դեպքում մազերի աճ է առաջացնում: Եթե ձեր դեմքին մազեր կան, գետասպունգով դիմակները ձեզ համար հարմար չեն:

Եթե հակացուցումներ չունեք, գետասպունգը կարող է կախարդական ձևով փոխել ձեր մաշկը: Մեռած բջիջների վերևի շերտը դիմակը մի քանի անգամ օգտագործելուց հետո գործնականում ամբողջովին վերանում է: Այդպիսի դիմակներ անել ավելի լավ է՝ եթե գիտեք, որ առաջիկա 12 ժամը ոչ մի տեղ չեք գնալու, քանի որ դեմքը հնդկացու դեմքի պես կրամիր կլինի:

Պարզապես փոշին լուծեք ջրածնի պերօքսիդի մեջ, մեկ րոպե անց քսեք խոնավ մաշկին: Որպեսզի կարմրությունը շուտ անցնի, հետո կարելի է ցինկի քսուք քսել: Դրանից հետո մաշկը կարող է 3-4 օր թեփոտվել, ու երբ ամեն ինչ վերականգնվի, կարելի է նորից այդպիսի դիմակ-պիլինգ անել: Դիմակների կուրսը դուք եք որոշում ըստ մաշկի վիճակի:

3. Կալենդուլայի թուրմ

Ապացուցված է, որ այն ավելի արդյունավետ է, քան յոդի դեղամիջոցները վերքերի և կտրվածքների բուժման համար, քանի որ կալենդուլան հյուսվածքների վերականգնումն արագացնող, բորբոքային գործընթացները նվազեցնելու և վերքերը լավացնելու հատկություն ունի:

Եթե այս միջոցն օգնում է բուժել չիբանները և խոցերը, ապա սև կետերից հաստատ կազատի: Եթե ձեզ վախեցնում է սպիրտը, այն բացեք ջրով 1:1 հարաբերակցությամբ:

Նաև կալենդուլայի թուրմը հրաշալի կերպով չորացնում է գլխի մաշկը, ու եթե պարբերաբար սրբեք այն, մազերը զգալիորեն ավելի քիչ կկեղտոտվեն: Մազերի ամրացման համար կարելի է կալենդուլայի թուրմին հնդյուղ ավելացնել: Պետք է սրբել մեկ ամիս, դա շատ օգտակար է սեբորեայի դեպքում:

4. Լևոմեկոլ

Այս քսուքը բավական ուժեղ հակաբորբոքային և հակամիկրոբային հատկություն ունի, ակտիվ է տարբեր միկրոօրգանիզմների դեմ:

Եթե վնասվել եք, այրվել, թարախապալար ունեք, զգում եք, որ պզուկ է աճում, կարող եք օգտագործել այս քսուքը: Հաստ շերտով քսեք խնդրահարույց մասին, մինչև վերքը լավանա:

5. Սալիցիլային սպիրտ և սալիցիլային քսուք

Եթե ուգրի, սև կետեր, մեքջի վրա պզուկներ ունեք, շատ յուղոտ մաշկ, այս միջոցը ձեզ համար է:

Սալիցիլային քսուքն ավելի նուրբ է գործում, քան սպիրտը, լավ շերտազատում է մաշկի մեռած բջիջները:

Սալիցիլային սպիրտը շատ է չորացնում մաշկը, ուստի այն կետայնորեն քսեք: Սալիցիլաթթուն խոչընդոտում է կոշտուկների առաջացմանը և մաշկի կոշտացմանը:

6. Ցինկի քսուք

Սա հակաբորբոքային միջոց է, որը չորացնող, ներծծող ազդեցություն ունի: Դեմքը մաքրելուց հետո ուգրիների և ցանկացած բորբոքումների դեպքում մաշկին ցինկի քսուք քսեք:

Եթե պզուկ է սկում աճել, այդ մասի վրա քսեք և թողեք գիշերը:

Որպեսզի դեպիլյացիայից հետ գրգռվածություն չլինի բիկինի գոտում, մի քանի ժամով ցինկի քսուք քսեք:

Պեդիկյուրի երկար պահպանվելու համար եղունգներին ցինկի քսուք քսեք:

7. Ապիլակ

Ընդհանուր ամրացնող միջոց է, ադապտոգեն, նյութափոխանակային գործընթացների բիոգեն խթանիչ, ամինաթթուների, շատ վիտամինների, մակրոտարրերի աղբյուր:

Հաճախ «Ապիլակ» նշանակում են երեխաներին ախորժակի բացակայության դեպքում, մարդկանց վերականոգնողական շրջանում վիրահատություններից և սթրեսներից հետո, որպես լրացուցիչ միջոց անպտղության բուժման ժամանակ: Քսուքը ներառված է սեբորեյի, ներյրոդերմիտի բուժման կուրսում, և կիրառումից արդեն մեկ ամիս հետո նվազեցնում է մաշկի յուղոտությունը, նվազեցնում է բորբոքային տարրերի քանակը, քորը:

Դեմքի յուղոտ խնդրահարույց մաշկի դեպքում օգտակար է գոնե շաբաթը մեկ անգամ մաշկի վրա հաստ շերտով «Ապիլակ» քսել: Եթե քրոնիկական հոգնածության համախտանիշ ունեք, մեծ ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածություն, կամ պարզապես ուզում եք առույգանալ, «Ապիլակ» ընդունելը դա անելու ամենաանվտանգ ձևերից մեկն է:

8. Արևքուրիկի, արևածաղկի, եղինջի, կռատուկի յուղ, հնդյուղ

Այս բոլոր յուղերը լավ սնում և վերականգնում են մազերը: Պարզապես յուղերի փոքրի ամանները դնում եմ եռացած ջրով բաժակի մեջ, մեկ րոպե անց արդեն տաքացած յուղը քսում եմ մազերիս: Սա արեք շաբաթական երկու անգամ:

9. Անգլիական աղ (այլ կերպ՝ մագնեզիումի սուլֆատ)

Խնամված և առողջ լինելու համար մեզ անհրաժեշտ կլինի մագնեզիում փոշի վիճակում:

Եթե անհրաժեշտ է արագ՝ բառացիորեն մեկ օրում նիհարել, կօգնի 1 կգ մագնեզիում ավելացրած վաննան: Արդյունքը հիմնված է օրգանիզմից ավելորդ ջրի դուրսբերման վրա: Վաննան օգտակար է նաև այտուցներ ունեցող մարդկանց համար, այն երիկամներին օգնում է հաղթահարել ծանրաբեռնվածությունը:

Փսորիազով հիվանդներին ևս այդպիսի վանանն շատ օգտակար է, լավ մաքրում է մաշկը: Այսպիսի վաննան օգտակար կլինի նաև մարմնի խնդրահարույց մաշկի, մեջքի և կրծքի վրա պզուկներ ունեցողներին, պարզապես օրգանիզմը մաքրել ցանկացողներին: Միայն թե չչարաշահեք, անգլիական աղով վաննա կարելի է ընդունել առավելագույնը ամիսը մեկ անգամ, դա շատ ուժեղ միջոց է:

10. Կոսմետիկ կավ

Սպիտակ կավը ավելի հարմար է չոր մաշկի և մազերի համար, կանաչը՝ խնդրահարույց մաշկի և յուղոտ մազերի, կապույտը՝ ամեն ինչի:

11. «Սուլսենա» մածուկ

Մազերի խնամքի միջոցը էմուլսիա է սելենի դիսուլֆիդի հիման վրա: Այս նյութը թեփի դեմ ազդեցություն ունի:

«Սուլսենա» մածուկը կօգնի, եթե թեփ, խամրած փշրվող մազեր ունեք, նաև եթե դրանք արագ յուղոտվում, թափվում են: Այն կամրացնի մազերը և ներսից կսնի:

Շատ օգտակար է, եթե ուզում եք մեծացնել գլուխը լվալու ընդմիջումները:

12. Ռոմազուլան

Դա հակամիկրոբային և հակաբորբոքային դեղամիջոց է:

«Ռոմազուլան» կարելի է օգտագործել ամենուր՝ վաննայի, շամպունի, ինքնաշեն օճառի, լոգանքի գելի, դիմակների մեջ: Այն կարելի է օգտագործել ինչպես լոսյոնի համար յուղոտ, խնդրահարույց մաշկի դեպքում, այնպես էլ՝ մաշկային ցանկացած բորբոքման դեպքում, լնդերի հիվանդությունների դեպքում, նույնիսկ որպես դեզոդորանտ:

13. Դեղաբույսերով խորանարտիկներ

Երիցուկ, ժոժոբայի յուղ, ձիթապտղի յուղ: Այս ամենը դրեք սառնախցիկում: Առավոտյան խորանարդիկով սրբեք դեմքը: Այն կդառնա թարմ, վարդագույն և փափուկ: Ու եթե օրվա օրվա ընթացքում դեմքը հոգնել է, սրբեք, որ հոգնածությունն անցնի:

14. Աևիտ

Կնճիռների դեմ հրաշալի միջոց է: Քսել աչքերի շրջակա մաշկին: Քսել առավոտյան և երեկոյան աչքերի տակ: Կարելի է նաև օրական մեկ անգամ քսել, թողնել 2 ժամ, հետո այն ներծծվում է, կամ սրբել անձեռոցիկով: Եթե տանն եք, այդպես կարելի է ողջ օրը մնալ: Օգտագործել 2 շաբաթ, հետո ընդմիջում:

15. Բլեֆարոգել № 1

Ազատում է աչքերի տակի պարկերից: Քսել հաստ շերտով օրը 3 անգամ և թողնել գիշերը, մի քանի օր անց այտուցները և կնճիռները պետք է վերանան: Կարելի է նաև հնդյուղ փորձել: Առավոտյան 2 ժամով քսել գելից հետո:

16. Կալցիումի քլորիդի լուծույթ

Մաքուր չոր դեմքին քսել կալցիումի քլորիդի լուծույթ, սպասել, մինչև չորանա, հետո երկրորդ շերտը քսել, նորից սպասել, որ չորանա: Ձեռքերին մանկական օճառ քսել և մերսել մաշկը: Ստացվում է մակերեսային մաքրող պիլինգ:

Կալցիումի քլորիդը մաշկը մաքրելու համար օգտագործել հնարավոր է բորբոքային տարրերի բացակայության պատճառով:

17. Հեպարին քսուք

Այտուցների դեմ, եթե առավոտյան աչքերի տակ սարսափելի պարկեր կան:

18. Ռետինոային քսուք

Վիտամին А-ի պահեստ է: Քսուքը համարվում է ուգրիների դեմ միջոց, բայց նաև ծերացման հրաշալի կանխարգելիչ է, լավացնում է մաշկի վիճակը, վերացնում է կարմրությունները:

Պատրաստեք դիմակ, թողեք 20-30 րոպե կամ ավելի շատ: Կան մարդիկ, որ թողնում են ամբողջ գիշեր:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուր՝ Nat-women.ru

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
18 հրաշք միջոց կամ ինչպես հսկայական փողեր չծախսելով միշտ գեղեցիկ մնալ
Այ քեզ հրաշք. սկսեցի այս տնային դիմակը քսել շաբաթական 3 անգամ…
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Տան պայմաններում պատրաստեք լահմաջո. այս բաղադրատոմսով այն շատ համեղ և, կարևորը, փափուկ կստացվի
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով