Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ

EnterTrain-ը կպատմի՝ ինչ չի կարելի անել դաշտանային ցիկլի ժամանակ, եթե ուզում ես պահպանել առողջությունդ:

 

 

 

 

 

Ամսեկանների ժամանակ երբեմն կանայք ցավեր են ունենում որովայնի ներքևի հատվածում, այդ ժամանակ կարելի՞ է ցավազրկող դեղամիջոցներ խմել:

Կարելի է, բայց անհրաժեշտ է մի քանի բան հաշվի առնել: Նախ՝ կտրականապես արգելված է ընդունել արյան մակարդման և արյունագոյացման վրա ազդող դեղամիջոցներ՝ անալգին և ասպիրին: Երկրորդ՝ պետք չէ ինքն իրեն ցավազրկող նշանակել, նույնիսկ եթե այն ացետիլսալիցիլային թթու չի պարունակոււմ, այլ պարացետամոլ: Ավելի լավ է՝ վստահել բժշկի նշանակմանը:

Դաշտանի ժամանակ փոխվում է հորմոնալ ֆոնը, հետևապես, փոխվում է օրգանիզմի արձագանքը դեղերին:

Կարող են ալերգիաներ առաջնալ: Կարող է օրգանիզմը չտանել բժշկի՝ վարակի դեմ նշանակած դեղերը, օրինակ՝ հակաբիոտիկները:

Եթե զգում ես, որ ինչ-որ բան այնպես չէ՝ սրտխառնոց ունես, գլխապտույտ, մշտական թուլություն, ցան, կտրուկ ցավ, ստամոքսի խանգարում, անմիջապես հիավանդանոց գնա:

Ինչո՞ւ ամսեկանների ժամանակ չի կարելի տաք վաննա ընդունել:

Քանի որ դա խթանում է արյունագոյացումը և կարող է արյունահոսության պատճառ դառնալ: Նույնը վերաբերում է տաք լոգանքին կամ սաունային:

Ուժեղ արյունահոսություն կարող է առաջացնել նաև ալկոհոլի ընդունումը. այն լայնացնում է արյունատար անոթների պատերը, այնպես որ, դաշտանի ժամանակ խմել չափազանց անցանկալի է:

Որոշակի մթերքներ ևս չարժե ուտել նույն պատճառով՝ շոկոլադ, խմորիչով հաց, չափազանց կծու և աղի մթերքներ, թթվասեր, ընկուզեղեն, ձու, կաթ, սուրճ, երշիկեղեն: Այսպիսի սնունդը կարող է ամսեկանի ժամանակ գլխացավի, նույնիսկ գլխապտույտի պատճառ դառնալ:

Ստամոքսաղիքային տրակտը կապած է միզասեռական համակարգի հետ, ուստի պետք չէ թերագնահատել սնվելու նշանակությունը:

Կարգավորելով սննդակարգը՝ կարելի է նույնիսկ այդ ընթացքում ազատվել ցավային զգացողություններից:

Ամսեկանների ընթացքում կոսմետիկ պրոցեդուրաներ անելն անիմաստ է:

Պիլինգը, մեզոթրապիան, շուրթերի մեծացումը, բոտոքսի ներարկումները, դաջվածքները:

Նույնիսկ սովորական մազ ներկելը կարող է անսպասելի հետևանք ունենալ:

Կուժեղանան ցավային զգացողությունները մաշկի և մազերի հետ ցանկացած մանիպուլյացիայի դեպքում, օրինակ՝ հոնքերը հանելիս, ամենը՝ արյան մեջ պրոգեստերոնի բարձր պարունակության պատճառով:

Ամեն ինչի պատճառը հորմանոլ ֆոնն է, որը փոխվում է այդ շրջանում:

Հնարավոր է ոչ միայն պրոցեդուրաների ցանկալի արդյունքի չհասնել, այլև վնասել օրգանիզմին:

Ամսեկանների ժամանակ կինը հուզական առումով ավելի խոցելի է լինում: Հոգա քո մասին. պետք չէ տխուր մելոդրամաներ դիտել, տխուր գրքեր կարդալ, ըներների հետ տխուր թեմաների մասին խոսել, ցավոտ հարցեր քննարկել մտերիմների հետ: Դա կօգնի խուսափել բացասական հույզերից, հիստերիներից, տհաճ ապրումներից:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ճակոյի հարցազրույցը. արխիվային տեսանյութ
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
«Թույն» միջոց. անցանկալի մազերից ազատվելը դեռ այսքան հեշտ չէր եղել

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով