Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը

Տները, ինչպես հայտնի է, լինում են թանկ և չափազանց թանկ: Սակայն, որքան էլ ցանկանանք պատկերացնել թանկարժեք տների գները, միևնույնն է, EnterTrain-ի այսօրվա ներկայացրած տների արժեքներն իրոք վեր են բոլոր պատկերացումներից:

Եվ այսպես, 10 անհավանական թանկ սեփական տներ ողջ աշխարհից:

1. Four Fairfield Pond, Հեմփթոն, Նյու-Յորք / 133 միլիոն դոլար

29 ննջարաններով տունը 25 հա տարածք է զբաղեցնում: Այն սեփական էլեկտրակայան ունի, 3 լողավազան, թենիսի, բասկետբոլի կորտեր:

Տան սեփականատերը Այրա Ռեներտն է, Renco հոլդինգի սեփականատերը:

2. «Բևերլի Հաուս», Բևերլի-Հիլս, Կալիֆորնիա, ԱՄՆ/135 միլիոն դոլար

Հայտնի հոլիվուդյան առանձնատունն է, որ պատկանել է հրատարակչական գործում մեկենաս Ռենդոլֆ Հերստին:

Տունը 29 ննջարան ունի, հսկայական գրադարան, 3 լողավազան, կինոթատրոն, գիշերային ակումբ:

3. Ellison Estate, Վուդսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ/ 200 միլիոն դոլար

Սա ամբողջական համալիր է, կազմված 10 շինություններից, որոնք գտնվում են 9 հեկտար տարածքի վրա: Այս տպավորիչ առանձնատան սեփականատերը Լարի Էլիսոնն է, որը Oracle ընկերության համասեփականատերն է:

4. «Լեոպոլդի վիլլան», Լազուրային ափ, Ֆրանսիա/457 միլիոն դոլար

Այս հիասքանք առանձնատունը կառուցվել է 1902 թվականին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի համար: Այժմ այս շքեղ տան տերը Լիլի Սաֆրան է, լիբանանյան բանկիր Ուիլյամ Սաֆրայի այրին:

5. Fleur de Lys, Բևերլի-Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ/ 760 միլիոն դոլար

12 ննջարանով և 15 լողասենյակներով առանձնատունը կառուցվել է 2002 թվականին: Նախագիծը ֆրանսիական ամրոցներից մեկի պատճենն է:

Տան սեփականատերը Մայքլ Միլքենն է:

6. «Հալա Ռանչ», Ասպեն, Կոլորադո, ԱՄՆ/ 821 միլիոն դոլար

Այս տան սեփականատերը հեջ-ֆոնդային միլիարդատեր Ջոն Փոլսոնն է: Այն 15 ննջարան և 16 լողասենյակ ունի: Տարածքում նաև սպասարկող շինություններ կան՝ ջրի մաքրման ժամանակակից սարքավորումները, գազամատակարարման համակարգերով և այլն:

7. Maison de L’Amitie, Փալմ բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ / 913 միլիոն դոլար

Ժամանակին այս առանձնատան սեփականատերը միլիարդատեր Դոնալդ Թրամփն է եղել: Իսկ 2008-ին այն ձեռք է բերել ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը 95 միլիոն դոլարով:

8. The Pinnacle, Մոնտանա, ԱՄՆ/ 944 միլիոն դոլար

Ամենախոշոր սեփականությունն է Յելոուսթոուն ակումբում. Մասնավոր տարածք դահուկների, գոլֆի համար՝ ստեղծված հատուկ մեծահարուստների համար: Այստեղ նաև սեփական ֆունիկուլյոր է գործում: Տան տերերը Թիմ և Էդրա Բլիքսեթներն են: Նա «անտառային բարոն» է, իսկ կինը անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում:

9. Upper Phillimore Gardens, Քենսինգթոն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա/ 980 միլիոն դոլար

5 հարկանի առանձնատունը պատկանում է Ելենա Պինչուկին, որը Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դուստրն է:

10. «Անտիլիա», Մումբաի, Հնդկաստան / 1 միլիարդ դոլար

Այս 27 հարկանի երկնաքերը աշխարհում ամենաթանկարժեք սեփական տունն է համարվում: Տան սեփականատերը Հնդկաստանում ամենահայտնի մուլտիմիլիարդատեր Մուքեշ Ամբանին է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Գլխուղեղի անոթների խցանման դեմ. խմիր 25 կաթիլ և գլխացավը վայրկենաբար կանհետանա
Դեն նետեք ակնոցը. ընդամենը մեկ բաղադրիչի օգտագործումը կօգնի տեսողությունը լավացնել 97%-ով
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով