Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին

Փորձագետների կարծիքով՝ զույգերը, որոնք ավելորդ անկեղծությամբ իրենց զգացմունքներն են արտահայտում սոցցանցերում, իրականում հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ ունեն: Ծիծաղելի ստատուսները, սիրո հրապարակային խոստովանությունները, յուրաքանչյուր գրառմանն ու հրապարակմանը մեկնաբանությունները, իրականում վկայում են ներդաշնակության տպավորություն ստեղծելու մասին, որն իրականում բացակայում է: Հենց այս թեմայի շուրջ է այսօր EnterTrain-ի նյութը:

Սեքսոլոգիայի և փոխհարաբերությունների բնագավառում ավստրալիացի փորձագետ Նիկի Գոլդշթեյնը ենթադրում է, որ այդպիսով մարդիկ փորձում են ստանալ շրջապատի, այլ ոչ թե իրենց զուգընկերոջ հավանությունը: Նա նաև գտնում է, որ միասին անցկացրած ժամանակի վերաբերյալ կիսվելու ցանկությունը սոցցանցերում նույնպես այն մարդկանց մոտ է առաջանում, որոնք իրականում միմյանցից հեռանում են:

Պետք չէ սիրային նամակներ գրել, որոնք կարող է բոլորը կարդան: Ավելի լավ է հին և փորձված տարբերակով իրոք շարադրեք ձեր զգացմունքները թղթի վրա և ուղարկեք սովորական, այլ ոչ էլեկտրոնային փոստով: Այս քայլն իրոք ռոմանտիկ և հիշարժան կլինի:

Բացի այդ, մասնագետները գտնում են, որ երջանիկ մարդիկ հազվադեպ են ի ցույց դնում իրենց զգացմունքները այս 5 պատճառներից ելնելով.

1. Նրանց հավանություն պետք չէ

Նման զույգերն այնքան վստահ են իրենց հարաբերությունների մեջ, որ նրանց համար պարզապես կարևոր չէ հասարակական կարծիքը:

2. Նրանք հուզականորեն կայուն են

Եթե երջանիկ մարդիկ սոցցանցերում կիսվում էլ են ինչ-որ բանով, ապա դա չմշակված նկարներն են: Մյուսները սակայն նախօրոք մանրամասն ուսումնասիրում են դիրքը, դեմքի արտահայտությունը, ռակուրսը և հետո միայն հրապարակում են նկարը, ինչը խոսում է եսակենտրոնության և նույնիսկ որոշ հոգեբանական խանգարումների մասին:

3. Նրանք դրա համար ժամանակ չունեն

Միմյանց իրոք շատ սիրող մարդիկ մշտապես զբաղված են միասին ինչ-որ բանով. վայելում են շփումը, հոբբին և նույնիսկ պարզապես հանգիստը:

4. Նրանք իրենց խնդիրները տնից դուրս չեն հանում

Շատ՝ սոցցանցերից և հասարակական կարծիքից կախում ունեցող մարդիկ ընդհանուր ծանոթներին են ներքաշում կոնֆլիկտային իրավիճակների մեջ: Կայուն զույգերը բոլոր խնդիրները անձամբ են քննարկում, միայն երկուսով:

5. Նրանք նորմալ ինքնագնահատական ունեն

Օլբրայթ քոլեջի մասնագետների կարծիքով գոյություն ունի ինքնագնահատականի անառողջ տեսակ, որը կախված է նրանից, թե որքան հաջող են դասավորվում հարաբերությունները: Մեծ քանակությամբ լուսանկարներ հրապարակելով՝ այս մարդիկ համոզում են իրենք իրենց, որ կյանքն իր հունով ընթանում է:

Պետք է հիշել, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի ընտանիքի և զույգի ներսում: Ընկերները չեն կարող ստուգել, հաստատել և ոչ էլ հերքել ձեր սիրո ուժը: Ներդաշնակության ու կայունության չի կարելի հասնել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի միջոցով: Առողջ հարաբերությունները սկսվում են ձեզանից. դա այն անձնականն է, որը ուրիշ ոչ ոքի չի վերաբերում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների
Հագուստի հետ կապված 20 տարրական հնարք, որոնք պետք է բոլորը իմանան
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով