
Շքեղ և ոճային տեսքը թրենդերի հետ այնքան էլ կապ չունի: Այստեղ կարևորը հագուստը ճիշտ ընտրելն ու համադրելն է:
EnterTrain-ը այսօր 20 հնարք է առանձնացրել, որոնցով ձեր զգեստապահարանը գեղեցկության ռազմավարական զենքի կվերածվի:
1. Խուսափեք երեք և ավել գույների համադրումից: Դուք կարող է ծիծաղելի և անճաշակ երևաք:
2. Շեշտը մի բանի վրա դրեք: Վառը լրացրեք չեզոքով:
3. Եթե բարակ գոտկատեղ չունեք, միագույն հագուստ կրեք: Կոնտրաստային գոտին կանի իր գործը:
4. Ուղիղ ձևվածքի տաբատները կթաքցնեն լայն կոնքերը:
5. Խոշոր ազդրերին օգնության կհասնեն մինչև ծնկները ուղիղ զգեստները:
6. Խորը դեկոլտեով կամ մեջքի բացվածքով զգեստները տեսանելիորեն ձեզ ավելի բարձրահասակ ցույց կտան:
7. Ձվաձև կամ ուղղղանկյուաձև դեմքով աղջիկներին կլոր բացվածքն է սազում:
8. Երկար վիզ ունեցողներին սազում են ամուր փաթաթված շարֆերն ու գլխաշորերը, ինչպես նաև հորիզոնական գծերով բլուզները:
9. Կարճ վիզը կերկարեցնի ուղղահայաց բացվածքը:
10. Սև զուգագուլպաներն ու սև կոշիկները ձեր ոտքերը ավելի երկար ցույց կտան:
11. Կարճ ոտքերին կփրկեն նաև բարձր գոտկատեղով զգեստները կամ ջինսերը:
12. Եթե ուզում եք ավելի ցածրահասակն երևալ մաքսի զգեստներ ընտրեք:
13. Սուր քթով կոշիկները երկար ցույց կտան թե ոտքերը, թե ոտնաթաթերը, կլոր քիթը ոտքն ավելի նուրբ ցույց կտա:
14. Խոշոր պրինտով հագուստը, մեծոտ զարդերը և վառ գույները կթաքցնեն ավելորդ նիհարությունը:
15. Լայն ուսեր և խոշոր ձեռքեր. Կազմվածքը հավասարաչափ ցույց կտան կիսաշրջազգեստի վրա վառ նկարը կամ պլիսեն:
16. Рукав длиной ¾ երկարությամբ թևքերը կարճ ցույց կտան երկար ձեռքերը: Նույն խնդիրը կլուծի նաև հաստ թևնոցը:
17. Մինչև սրունքը լայնացող կիսաշրջազգեստները կօգնեն O-ձև ոտքերին: X-աձև ոտքերին օգնության կհասնեն ծնկները ծածկող զգեստներն ու կիսաշրջազգեստները:
18. Որպեսզի մարմինը գրկող հագուստը գեղեցիկ նստի, տակից առանց կարերի ներքնազգեստ կրեք:
19. Ճիշտ ընտրված push-up-ը կօգնի փոքր կրծքեր ունեցողներին:
20. Ուղղահայած գծերը կթաքցնեն մեծ կուրծքը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին