12 մթերք, որոնք չի կարելի ուտել սոված փորին

Առողջ լինելու և բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար հարկավոր է հրաժարվել սոված փորին որոշ սննդամթերքներ ուտելուց:

Դրանց մի մասը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում են առաջացնում, մյուսները խթանում են այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են շաքարախտը և գաստրիտը:

EnterTrain-ն առաջարկում է ծանոթանալ այդ սննդամթերքների ցանկին:

 

 

1. Ցիտրուսները կարող են ալերգիա առաջացնել և խթանել գաստրիտի առաջացումը: Այդ պատճառով էլ մեկ բաժակ ցիտրուսի ֆրեշ խմելուց առաջ խորհուրդ է տրվում լավ նախաճաշել:

2. Բանանը այս ցուցակում հայտնվել է այն պատճառով, որ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը կարող է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա:

3. Հում բանջարեղենը, որը հաշված վայրկյանների ընթացքում բորբոքում է ստամոքսի լորձաթաղանթը, հակացուցված է մարսողական խնդիրներ ունեցողներին: Նույնը վերաբերում է նաև տանձին և արմավին:

4. Յոգուրտը այս ցուցակում հայտնվել է ոչ թե վնասակարության, այլ ոչ օգտակար լինելու պատճառով: Առավոտյան օրգանիզմին յոգուրտային բակտերիաներ հարկավոր չեն, դրանք օրգանիզմին պետք են նախաճաշից մի քանի ժամ անց և ընթրիքին:

5. Քաղցր կարտոֆիլը դատարկ ստամոքսը ծանրացնում է և փքվածություն է առաջացնում:

6. Սառը ըմպելիքները նույնպես վնասակար են, հարկավոր է առավոտյան ընդունված մեկ բաժակ ջուրը գոլ վիճակում խմել, քանի որ սառը ըմպելիքները կարող են խթանել արդեն իսկ առկա աղեստամոքսային հիվանդությունները:

7. Քաղցրավենիքն ինքնին վնասակար է, իսկ դադարկ ստամոքսին՝ առավել ևս: Առավոտ վաղ դատարկ ստամոքսին մեծ քանակությամբ շաքարը ստիպում է ստամոքսին ծանրաբեռնվածությամբ աշխատել, իսկ քաղցրով նախաճաշելը շարքից հանում է ենթաստամոքսային գեղձը:

8. Շատերն առանց սուրճի առավոտը չեն պատկերացնում: Սակայն հարկավոր է հոգ տանել սեփական առողջության մասին և հրաժարվել այդ վնասակար սովորությունից, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը:

9. Կարմիր միսը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, որն անհրաժեշտ է ճաշին ընդունել:

10. Արագ նախաճաշերը, որոնք քաղցր փաթիլներից են բաղկացած, ածխաջրերի մեծ աղբյուրներ են, որի պատճառով էլ մինչև ճաշի ժամը ձեզ կտանջի սովը, և ճաշին ստիպված կլինեք ավելի շատ ուտել, քան հարկավոր է:

11. Երշիկեղենի մեջ շատ վնասակար բաղադրիչներ են առկա, որոնք կարող են նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Դրանք վնասակար են հատլապես առավոտյան, դատարկ ստամոքսին:

12. Սխտորը մեծ քանակությամբ ալլիցին է պարունակում, որը գրգռում է ստամոքսի պատերը: Արդյունքում խախտվում է շարժողական ակտիվությունը, կարող է նաև գաստրոսպազմ առաջանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր այս եղանակով և համից չեք կշտանա
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
18 հրաշք միջոց կամ ինչպես հսկայական փողեր չծախսելով միշտ գեղեցիկ մնալ
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Եթե նստատեղի նյարդի բորբոքում ունես, այն բուժելու համար օգտվիր ԱՅՍ միջոցից

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով