Մանկական առողջության մասին տատիկի 7 խորհուրդ, որոնց մասին պետք է մոռանալ

Անկասկած՝ մայրիկներն ու տատիկները կարող են կիսվել իրենց իմաստուն և արժեքավոր խորհուրդներով, չէ՞ որ նրանք մեծ փորձ ունեն։ Բայց միշտ չէ, որ պետք է այդ խորհուրդները միանշանակ ընդունել՝ առանց ծանր ու թեթև անելու, հատկապես, երբ խոսքը երեխաներին է վերաբերում։

EnterTrain–ը ուսումնասիրել է հին սերունդների ամենատարածված խորոհուրդները և պարզել է, թե դրանցից որոնց պետք չէ հետևել։

 

 

 

1. Որպեսզի ջերմությունը իջնի, երեխային պետք է տաք փաթաթել։

Սա միայն ավելի կբարձրացնի ջերմությունը, կամ պարզապես թույլ չի տա իջնել։ Բժիշկները խորհուրդ են տալիս երեխայի ճակատին թաց անձեռոցիկ դնել, սենյակային ջերմաստիճանի շատ հեղուկ տալ, օդափոխել սենյակը, երեխայի շորերը թեթևացնել։

2. Երեխաներին չի կարելի լողացնել հիվանդ ժամանակ

Այսօր բժիշկներն ասում են, որ երեխային կարելի է լողացնել հիվանդ ժամանակ, եթե ջերմությունը չի գերազանցում 37,5 °С –ը և եթե չկան մաշկային հիվանդություններ։

3. Որպեսզի երեխայի մազերը հաստանան և խտանան, պետք է նրան խուզել

Իրականում սա ոչինչ չի փոխի։ Մաշկաբանները այս թյուր կարծիքը բացատրում են խուզած և չխուզած մազերի ֆակտուրայի տարբերությմբ. Խուզելուց հետո աճած մազերն ավելի հաստ են թվում, բայց դա միայն տեսողական էֆեկտ է։

4. Երեխային պետք է հնարավորինս շուտ սովորեցնել գիշերանոթին։

Մի շտապեք լսել այս խորհուրդը ևս։ Երեխային պետք է սովորեցնել դրան միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ է։

5. Այրվածքները պետք է մշակել յուղով

Այս խորհրդին նույնպես պետք չէ հետևել։ Այրվածքի վրա յուղ քսելով՝ դուք այն պատում եք անթափանց թաղանթով, որը թույլ չի տալիս, որ մաշկը սառչի։ Բժիշկները խորհուրդ են տալիս այրված տեղը սառը ջրի տակ պահել, ցավազրկող խմել, առկայության դեպքում հատուկ քսուքով մշակել։

6. Կրծքով կերակրման ժամանակ չի կարելի վառ գույների մթերքներ ուտել

Արդեն վաղուց ապացուցված է, որ դա այդպես չէ։ Երեխաների մեծամասնության մոտ որևէ խնդիր չի ծագում։ Մայրն ամեն ինչ պետք է ուտի, միայն թե չափավոր։ Եթե ինչ որ մի բանից ամեն դեպքում վախենում է, պետք է սկզբում քիչ քանակությամբ փորձել։

7. Ձախլիկներին պետք է սովորեցնել աջ ձեռքով գրել

Չի կարելի բնությանը դեմ գնալ. դա կարող է բացասական երևույթների հանգեցնել։ Կարող է նաև ազդել կենտրոնանալու և սովորելու ընդունակության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Ինչու են կանայք տնքում սեքսի ժամանակ. հարցը միայն հաճույքը չէ (18+)
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են…
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը

Վերջին լուրեր

Այլևս երբեք խաշած մակարոնի ջուրը չեք թափի. 7 հիանալի գաղափար՝ այն կենցաղում ու խոհանոցում օգտագործելու համար
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Ածխի պես մուգ մաշկի գույն ունեցող աղջիկը հիացրել է բոլորին իր գեղեցկությամբ
12 մթերք, որոնք չի կարելի ուտել սոված փորին
Սազերլենդ քույրերի տխուր ճակատագիրը, որոնք միլիոններ էին վաստակում իրենց մազերի շնորհիվ
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
2000 տարվա բաղադրատոմս, որը կանխում է քաղցկեղը
Տարին 12 ամիս դուստրս հիվանդ էր. տատիկիս խորհրդով նրան տվեցի այս բնական միջոցը. այժմ նա բողկի պես առողջ է