Ջեռոցում պատրաստված դդում կամ՝ հայկական ավանդական Ղափամա

Հայկական ավանդական ղափաման բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով լցոնված դդումն է։ Անհիշելի ժամանակներից այն հայկական տոնական սեղանների զարդն է համարվել։
EnterTrain-ը այսօր ներկայացնում է ավանդական հայկական Ղափամայի բաղադրատոմսը։

 

 

 

Բաղադրիչներ

• 1հատ դդում,

• 100 գր. բրինձ,

• 0,5 բաժակ ծիրանաչիր,

• 0,3 բաժակ սև սալորաչիր,

• 0,5 բաժակ չամիչ,

• 0,5 բաժակ ընկույզ,

• 1 թ.գ. դարչին,

• 6 ճ.գ. մեղր,

• 100 գր. կարագ։

1. Դդումը լվացեք և վերևից կլոր կտրեք գլխի մասը՝ ուշադրություն դարձնելով համաչափության վրա։

2. Գդալով մաքրեք դդումի միջուկը կորիզներից։

3. Դդումի պատերին 2 գդալ մեղր քսեք։

4. Բրինձը կիսաեփ արեք։

5. Առանձին ամանի մեջ դրեք բրինձը և կարագ ավելացրեք։

6. Երբ կարագը հալվի, ավելացրեք չրեղենը, ընկույզն ու դարչինը։

7. Խառնուրդին ավելացրեք մեղրի մնացորդն ու լավ խառնեք։

8. Դդումը լցրեք այս խառնուրդով, ծածկեք «կափարիչով», դրսից կարագ քսեք և 220 աստիճան տաքացված ջեռոցը դրեք մեկ ժամով։

9. Դդումի պատրաստ լինելու մասին կիմանաք մատով սեղմելով այն. դդումը պետք է փափուկ լինի և մատի հետքը մնա։

10. Ղափաման պատրաստ է։ Կտրելուց առաջ թողեք դդումը սառչի։

11. Ուտելիս անպայման լսեք «Հեյ ջան, Ղափամա» երգը։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ճակոյի հարցազրույցը. արխիվային տեսանյութ
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
«Թույն» միջոց. անցանկալի մազերից ազատվելը դեռ այսքան հեշտ չէր եղել

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով