
Հանկարծ ծագած առողջական խնդիրները, տկարությունն ու ընկճախտը կարող են ազդարարել բացասական ազդեցության առկայության մասին։ EnterTrain-ը մի քանի ձև է առաջարկում, որոնցով հեշտությամբ կարելի է պարզել, թե արդյոք մարդու վրա թուղթ ու գիր կա, թե՝ ոչ։
Թուղթ ու գրի նշանները
Թուղթ ու գրի մասին ազդարարում են հետևյալ նշանները.
• Թուլություն և ուժերի անկում,
• Հաճախակի վնասվածքներ և հիվանդություններ,
• Գլխացավեր,
• Ախորժակի անկում,
• Քրոնիկ հիվանդություններ,
• Անքնություն։
Մարդիկ, որոնց վրա թուղթ ու գիր են արել, հաճախ կյանքին սպառնացող ծանր իրավիճակներում են հայտնվում. վթարներ, հրդեհներ, ինչպես նաև կորցնում կամ կոտրում են իրերը։
Ինչպես որոշել թուղթ ու գրի առկայությունը.
1. Ոսկե մատանի. Տվյալ միջոցը շատ էֆեկտիվ է և պարզ։ Ձեզ մեկ ոսկե մատանի է անհրաժեշտ։ Լավ լվացեք դեմքն ու ձեռքերը, իսկ հետո մատանիով անցեք այտի վրայով։ Եթե այդ մասում մուգ հետք է մնում, դա վկայում է թուղթ ու գրի առկայության մասին։
2. Աղ. Ձեզ անհրաժեշտ է թավա և մի քիչ աղ։ Վառեք գազօջախը և կրակին դրեք թավան։ Սպասեք մինչև տաքանա, իսկ հետո շիկացած մակերևույթին մի մեծ բուռ աղ լցրեք. մոտ երեք թեյի գդալի չափ։ Երբ աղը լցնեք, այս խոսքերն ասեք. «Աղը հողից, աղը ճամփից, վառվիր կրակով, բոցկլտա հրդեհով, Ամեն, Ամեն, Ամեն»։ Եթե աղը սևացավ, ուրեմն մարդու վրա թուղթ ու գիր կա։
3. Լուցկիներ. Սա շատ պարզ միջոց է։ Ձեզ անհրաժեշտ կլինի մի քանի լուցկի և ջրով բաժակ։ Մտքով հարցրեք, թե արդյոք ձեզ վրա թուղթ ու գիր կա, հետո վերցրեք լուցկիները և գցեք ջրով բաժակի մեջ։ Եթե լուցկիներն ընկնեն առանց իրար հետ հատվելու՝ ուրեմն թուղթ ու գիր չկա։ Եթե նրանք կպնում են իրար ու հատակին են ընկնում, ուրեմն՝ կա։
Թուղթ ու գրի առկայության կամ բացակայության մասին հաստատ համոզվելու համար անհրաժեշտ է երեք միջոցն էլ կիրառել։ Եթե պարզեք, որ այնուամենայնիվ ձեզ վրա թուղթ ու գիր կա, պետք է շտապ կերպով դրանից ազատվել, հակառակ դեպքում խնդիրներն անխուսափելի կլինեն։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին