Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել բոլոր խնդիրներին

EnterTrain-ի հետ եկեք պարզենք, թե ինչպես է պետք վերաբերվել առօրյա խնդիրներին։

 

 

 

 

 

Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը։

Նա այնքան ժամանակ պահեց այդ բաժակը, մինչև որ ուսանողները սկսեցին փսփսալ իրար մեջ։ Իսկ հետո հարց տվեց.

—Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։

—50 գրամ,– պատասխանեցին մի քանիսը։

—100 գրամ,– պատասխանեցին մյուսները։

—125 գրամ,– պատասխանեցին մնացածը։

—Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրոֆեսորը,– դա իմանալու համար պետք է կշռել բաժակը։ Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կունենա, եթե ես այսպես բռնեմ բաժակը հինգ րոպե։

—Ոչինչ, պատասխանեցին ուսանողները։

—Լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ես պահեմ բաժակը մի ժամ,– նոր հարց տվեց պրոֆեսորը։

—Ձեր ձեռքը կցավի,– ենթադրեց տղաներից մեկը։

—Համաձայն եմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ օրն այսպես պահեմ բաժակը։

— Ձեր ձեռքը կթմրի, դուք լարվածություն կզգաք մկաններում, և հնարավոր է ձեռքը կաթվածահար լինի,– ասաց մեկ ուրիշը։

— Համաձայն եմ,– հանգիստ ասած պրոֆեսորը,– բայց արդյո՞ք այդ ընթացքում փոխվել է բաժակի քաշը։

— Ոչ, – ասացին բոլորը միաձայն։

— Այդ դեպքում ինչու ուսս սկսեց ցավել և մկաններս լարվեցին։

— Ուսանողները լռեցին մի պահ։ Սկսեցին մտածել։

—Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,– հարցրեց դասախոսը։

— Իջեցրեք բաժակը,– պատասխանեցին ուսանողները։

— Ճիշտ եք,– բացականչեց պրոֆեսորը։ — Նույնն էլ տեղի է ունենում մեր առօրյա խնդիրների հետ։

Դրանք կպահեք ձեր գլխում հինգ րոպե՝ դա նորմալ է։

Կմտածեք դրանց մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ։

Իսկ եթե շարունակեք անդադար մտածել այդ մասին, այն ձեզ իրական վնաս և անհարմարություն կպատճառի։ Դե ինչ, արդյո՞ք արժի տանջել ձեզ, եթե դրանից բաժակի քաշը միևնույնն է չի փոխվելու։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Եթե նստատեղի նյարդի բորբոքում ունես, այն բուժելու համար օգտվիր ԱՅՍ միջոցից
Ամեն ինչ բնական է, կամ հայ հայտնիներ, ովքեր երբեք պլաստիկ վիրահատություններ չեն արել
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ազատվեք ալերգիայից, բրոնխիտից, ասթմայից և այլ հիվանդություններից. 100% արդյունավետ միջոց

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով