Ինչպե՞ս ամուսին գտնել. 1950-ականների զավեշտալի խորհուրդները

Իսկ դուք ինչպե՞ս եք ամուսին գտնում:

«129 ձև ամուսին գտնելու համար». հենց այսպես է կոչվում 1950-ականների ամսագրերից մեկում տպագրված հոդվածը, որը խորհուրդներ էր տալիս կանանց՝ տղամարդականց գայթակղելու համար:

Մի կին վերջերս համացանցում տեղադրել է իր գտած հին ամսագրում տեղադրված այս հոդվածը, որը միանգամից լայն տարածում ու արձագանք է գտել: Ահա այդ կետերից մի քանիսը՝

 

 

  • Շուն գնիր և նրան զբոսանքի տար:
  • Տղամարդաշատ վայրերում մեքենադ փչացրու:
  • Գնա երեկոյան դասընթացների և սովորիր այն, ինչ տղամարդիկ սիրում են:
  • Լեռնագնացների ակումբի անդամագրվիր:
  •  Տեղեկացիր, թե որտեղ են թվով ամենաշատ միայնակ տղամարդիկ բնակվում: Օրինակ Նեվադայում բնակվող ամեն 100 կնոջը հասնում է 125 տղամարդ:
  •  Կարդա, թե որտեղ կարող ես գտնել պոտենցիալ ամուրիների:
  •  Գոլֆով զբաղվիր ու գոլֆի տարբեր ակումբներ հաճախիր:
  •  Կարճ ժամանակով մի քանի վայրում հանգստացիր, այլ ոչ թե երկար ժամանակով մի վայրում:
  •  Նստիր այգու նստարաններին ու աղավնիներին կերակրիր:
  •  Հեծանիվով ճանապորհորդիր Եվրոպայում:
  • Աշխատանք գտիր բժշկական, ատամնաբուժական կամ իրավաբանական համալսարաններում:
  • Բուժքույր դարձիր կամ բորդուղեկցորդուհի՝ նրանք ամուսնանալու մեծ պոտենցիալ ունեն:
  • Ընկերուհուդ ամուսնուն հարցրու իր հետ աշխատող հարմար թեկնածուների մասին:
  • Բարի եղիր բոլորի նկատմամաբ՝ հնարավոր է նրանք քեզ հարմար եղբայր կամ որդի ունենան:
  • Ասա ընկերներիդ, որ հետաքրքրված ես ամուսնությամբ, գաղտի մի պահիր դա:
  • Մոլորվիր ֆուտբոլի խաղի ժամանակ:
  • Աշխատանքի մի՛ անցիր այնտեղ, որտեղ մեծ մասամբ կանայք են:
  • Ինքնաթիռում, ավոտբուսում կամ գնացքում մի՛ նստիր կնոջ կողքին, նստիր տղամարդու կողքին:
  • Գնա դպրոցական բոլոր հավաքույթներին, քանի որ գուցե ամուրիներ գտնվեն:

  • Մի՛ խուսափիր քեզնից գեղեցիկ աղջիկների հետ ընկերանալուց, նրանք գուցե «մնացորդներ» ունենան:
  • Գնա հայրենի քաղաք, հարևան տան վայրենի տղան գուցե հարմար թեկնածու է դարձել:
  • Տուն մի վարձակալիր այնպիսի աղջկա հետ, որը տխուր է ու ձանձրալի. մի թող, որ քեզ իր մակարդակին իջեցնի:
  • Երբ մտնում ես այն սենյակ, որտեղ նա է, սայթաքիր:
  • Սանտավիկ կրիր տեսանելի վայրում, քանի որ մարդիկ միշտ հարցնում են, թե ինչ է պատահել:
  • Շատ փող վաստակիր:
  • Մի քանի ծիծաղելի պատմություն գտիր ու դրանք լավ պատմել սովորիր, բայց զգույշ եղիր, որ նույն բանը նրան չպատմես մեկ անգամից ավելի:
  • Մոտեցիր նրան ու ասա, որ խորհրդի կարիքն ունես:
  • Թաշկինակը վայր գցելը դեռ աշխատող հնարք է:
  • Մի անկյունում կանգնիր ու նրբորեն լաց եղիր: Նա հավանաբար կգա ու կհարցնի՝ ինչ է եղել:
  • Ծիծաղիր նրա կատակների վրա:
  • Եթե «վայրի ծաղիկ» կա քեզ ծանոթ տղամարդկանց մեջ, ինչո՞ւ չխնամել նրանց: Գուցե նա չմշակված ադամանդ է:
  • «Պատահաբար» վայր գցիր պայուսակդ այնպես, որ ներսում եղած իրերը թափվեն:
  • Տղամարդիկ սիրում են հավատալ, որ նրանք օծանելիքի մասնագետ են: Հարցրու նրա կարծիքը քո օծանելիքի մասին:
  • Լավ տեսք ունեցող ակնոցներ կրիր: Տղամարդիկ դեռ հավանում են ակնոցներ կրող աղջիկների:
  • Շատ հաճար բարձրակրունկներ հագիր, դրանք գրեթե միշտ գայթակղիչ են:
  • Բայց ոչ այն դեպքում, երբ նա քեզնից ցածրահասակ է:
  • Հետևիր առողջությանդ: Տղամարդիկ չեն հավանում հիվանդ կանանց:
  • Հետևիր բառապաշարիդ:
  • Եվրոպացի կանայք աչքերն իրենց օգտին են օգտագործում, դու էլ պարապիր հայելու առաջ:
  • Ցույց տուր, որ կարող ես լավ ժամանակ անցկացնել էժանագին ժամադրության ընթացքում, բայց չափի մեջ մնա:
  • Իր ընկերներին լավ բաներ ասա իր մասին:
  • Իր մորից բաղադրատոմսեր հարցրու:

  • Առաջին ժամադրության ժամանակ ասա, որ հետաքրքրված չես ամուսնանալով:
  • Երբեք ցույց մի՛ տուր, որ նա միակ թեկնածուն է: Նույնիսկ եթե ստիպված ես շաբաթվա մեկ կամ երկու օրը տանն անցկացնել:
  • Եթե հարուստ է, ասա, որ սիրում ես իր փողերը: Անկեղծությունդ կհետաքրքրի նրան:
  • Մայրիկի աղջիկ մի եղիր, մի՛ թող որ մտածի՝ ծնողներիդ հետ խնդիրներ է ունենալու, նույնիսկ երբ գիտես, որ այդպես էլ լինելու է:
  • Հարմար առիթի ասա նրան, որ չամուսնացած տղամարդկանց մահվան հավանականությունն ավելի մեծ է, քան ամուսնացած տղամարդկանցը:
  • Եթե մայրդ թմբլիկ է, ասա, որ հորդ ես նման: Իսկ եթե հայրդ էլ է թմբլիկ, ասա, որ քեզ որդեգրել են:
  • Կաշառիր «Սատանայի անիվ» ատրակցիոնը ղեկավարող մարդուն, որ կանգնեցնի այն, երբ գտնվեք դրա ամենավերևում:
  • Հետդ տեսախցիկ ունեցիր և անծանոթ տղամարդկանց խնդրիր նկարել քեզ:
  • Աշխատավայրում տեղեկացրու, որ թել ու ասեղ ունես և պատրաստ ես փոխարինել տղամարդկանց ընկած կոճակները:
  • Մի ամուսնացիր այն տղամարդու հետ, ով շատ կորած կոճակներ ունի:

Աղբյուր

Ամենակարդացված

Ճակոյի հարցազրույցը. արխիվային տեսանյութ
Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
«Թույն» միջոց. անցանկալի մազերից ազատվելը դեռ այսքան հեշտ չէր եղել

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով