Տան պայմաններում պատրաստեք լահմաջո. այս բաղադրատոմսով այն շատ համեղ և, կարևորը, փափուկ կստացվի

Բաղադրամասեր
Խմորի համար`

  • 1 բաժակ մածուն,
  • 1 թ/գ սոդա,
  • աղ,
  • ալյուր,

Միջուկի համար`

  • 500 գրամ հորթի միս,
  • 2 հատ մեծ լոլիկ,
  • 1 հատ կծու կարմիր պղպեղ,
  • 5-6 պճեղ միջին չափի սխտոր,
  • 2 հատ գլուխ սոխ,
  • չորացրած կամ թարմ անանուխ,
  • 0.5 կապ մաղադանոս,
  • աղ, սև և կարմիր պղպեղ։

Պատրաստման եղանակը

  • Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
  • Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել հորթի աղացած մսի վրա և լավ խառնել:
  • Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1 ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:
  • Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահմաջոն պատրաստ է:
  • Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:

Աղբյուր

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք
Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
Այ քեզ հրաշք. սկսեցի այս տնային դիմակը քսել շաբաթական 3 անգամ…
Սա ճարպն այրող բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքն է. մինուս 10 կգ 1 ամսում
18 հրաշք միջոց կամ ինչպես հսկայական փողեր չծախսելով միշտ գեղեցիկ մնալ
Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր այս եղանակով և համից չեք կշտանա

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով