Միլիարդատեր Սթիվ Ջոբսի վերջին բառերը ստիպում են մտածել կյանքի իմաստի մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը մահացավ 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Եվ ահա նրա վերջին բառերն էին.

«Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործարար աշխարհում, և ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնացումն է: Սակայն, բացի աշխատանքից, ես քիչ ուրախություն ունեմ: Վերջիվերջո, հարստությունը պարզապես փաստ է, որին ես սովորել եմ»:

Այս պահին, երբ ես հիվանդ վիճակում պառկած եմ անկողնում ու հիշում եմ իմ ողջ կյանքը, ես հասկանում եմ, որ իմ ունեցած ողջ ճանաչումն ու հարստությունն անմիտ են ու զուրկ որևէ իմաստից՝ անխուսափելի մահվանն ընդառաջ:

Երբ մթության մեջ ես նայում եմ կենսապահովման սարքի վրա վառվող կանաչ լույսին և լսում բնորոշ մեխանիկական ձայնը, ես զգում եմ մահվան մոտալուտ գալը ու Աստծո շնչառությունը: Այժմ, երբ մենք բավականաչափ փող ունենք, ժամանակն է մտածել կյանքում բոլորովին այլ հարցերի մասին, որոնք հարստության հետ որևէ կապ չունեն:

Դուք կարող եք ինչ-որ մեկի վարձել, որ ձեր փոխարեն մեքենա վարի, բայց դուք ձեր ողջ փողերով հանդերձ՝ չեք կարող որևէ մեկի վարձել, ով ձեր փոխարեն կկրի այդ հիվանդությունը:

Կարելի է գտնել և գնել նյութական բաներ, բայց կա մի բան, որ չի կարելի գտնել ու գնել, երբ այն կորսված է. չի կարելի գնել կյանքը:

Ձեզ երես տվեք և հարգեք ուրիշներին: Որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի խելացի ենք դառնում և աստիճանաբար հասկանում ենք, որ 30 դոլար արժողությամբ ժամացույցն ու այն  մեկը, որ 300 դոլար արժե, միևնույն ժամանակն են ցույց տալիս: Հետներս 30 դոլարանոց դրամապանակ կվերցնենք թե 300, մեկ է, քանի որ երկուսն էլ նույն քանակի գումար են տեղավորում իրենց մեջ:

Կերթևեկենք մենք 150 000 դոլար արժողությամբ ավտոմեքենայով, թե 30 000-անոցով,   ճանապարհն ու տարածությունը միատեսակ են, և մենք միատեսակորեն ենք հասնում նշանակված վայրին: Եթե մենք 300 դոլար արժողությամբ խմիչք խմենք կամ 10 դոլարանոց գինի, հաճույքը միևնույնը կլինի: 300 քմ մակերեսով տանը մենք նույնքան միայնակ ենք, որքան 3000 քմ-անոցում:

Ձեր իրական ներքին երջանկությունն այս աշխարհի նյութական բաներից չի գալիս: Եթե դու թռչում ես բիզնես դասով կամ էկոնոմով, ու ինքնաթիռն ընկնում է, ապա դու էլ հետն ես ընկնում:

Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան: Հնարավոր է, ինչ-որ մեկի համար դրանք հարաբերություններն են, ուրիշների համար` արվեստը կամ մանկական երազանքները…

Հարստության հետևից անընդհատ վազքը մարդուն վերածում է խամաճիկի: Դա նաև ինձ հետ պատահեց: Աստված մեզ զգացմունքներով է օժտել, որ մենք կարողանանք մեր մտերիմներին մեր սիրո մասին պատմել:

Հարստությունը, որ ես կուտակել եմ իմ կյանքում, ես ինձ հետ տանել չեմ կարող: Այն, ինչ ես ինձ հետ կտանեմ, սոսկ սիրո հետ կապված հիշողություններ են: Ահա իսկական երջանկությունը, որը պետք է ձեզ հետևի, ուղեկցի, ձեզ առաջ գնալու հույսեր տա:

Սերն  ունակ է հաղթահարել հսկայական տարածություններ: Կյանքը սահմաններ չունի: Հասեք այն բարձունքներին, որոնց ձգտում եք: Գնացեք այնտեղ, ուր ձեր սիրտն է կանչում: Այդ ամենը ձեր ձեռքերում է:

Մեր բաց թողած նյութական բաները դեռ կարելի է գտնել, աշխատել, վաստակել, փնտրել ու գտնել; Բայց կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե այն կորցրել ես: Դա կյանքն է:

Կարևոր չէ, թե դուք հիմա քանի տարեկան եք ու ինչի եք հասել: Մեզ բոլորիս համար էլ վրա է հասնելու այն օրը, երբ վարագույրը կիջնի…

Ձեր գանձն ընտանիքի, սիրելիի, մտերիմների, ընկերների հանդեպ սերն է:

Պահպանիր քեզ ու հոգ տար ուրիշների մասին:

Եվ այսպես… Հուսով եմ, դուք հասկանում եք, որ, երբ դուք ընկերներ ունեք կամ ինչ-որ մեկը, ում հետ կարելի է խոսել, ապա դա իսկական երջանկություն է: Ձեր երեխաների մեջ մի դաստիարակեք հարուստ լինելու ձգտումը: Դաստիարակեք նրանց այնպես, որ նրանք ձգտեն երջանիկ լինել: Դրա համար էլ, երբ նրանք մեծանան, նրանք կիմանան իրերի արժեքը, այլ ոչ թե՝ գինը:

Կերակուրը կերեք դեղի պես: Հակառակ դեպքում դուք դեղը կուտեք սնունդի պես:

Նրանք, ովքեր ձեզ սիրում են, երբեք ձեզ չեն լքի, նույնիսկ, եթե  նրանք ձեզնից հրաժարվելու 100 %-անոց պատճառ ունենան: Նա միշտ մի հաստատուն պատճառ կունենա ձեզ չլքելու:

Մեծ տարբերություն կա մարդ լինելու ու մարդկային լինելու միջև: Եթե դուք ուզում եք արագ գնալ, գնացեք միայնակ, սակայն, եթե դուք ուզում եք հեռուն գնալ, գնացեք միասին:

Աղբյուր

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Գլխուղեղի անոթների խցանման դեմ. խմիր 25 կաթիլ և գլխացավը վայրկենաբար կանհետանա
Դեն նետեք ակնոցը. ընդամենը մեկ բաղադրիչի օգտագործումը կօգնի տեսողությունը լավացնել 97%-ով
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ջրծաղիկ. Առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր, որոնք տարակուսանք են առաջացնում
Մանդարիններով ռուլետ. այն ձեր տոնական սեղանի զարդը կդառնա
64-ամյա կինը կարծես իր հարազատ դստեր քույրը լինի. ինչպե՞ս է դա նրան հաջողվել
Աշխարհի 10 ամենաթանկարժեք տներն ու դրանց սեփականատերերը
Թեստ՝ «գույնի հոգեբանություն». ընտրեք պայուսակն ու ձեր մասին նոր բացահայտումներ արեք
Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին
Մաթեմատիկական 5 հնարք, որոնք կթեթևացնեն թե դպրոցականի, թե ծնողի կյանքը
Արտասովոր արտաքինով մարդիկ, որոնք ոչ ոքի նման չեն
Աղջիկն ապացուցել է, որ ոճային և գեղեցիկ կարելի է լինել նաև փարթամ կազմվածք ունենալով