Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր այս եղանակով և համից չեք կշտանա

Որակյալ չիր պատրաստելու համար անհրաժեշտ են մաքուր, առողջ և տեխնիկական հասունության շրջանում գտնվող մրգեր: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից: Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինեն կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղձի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար՝ 2, իսկ ուշահաս սորտերի համար՝ 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղձի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5%-ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալու գունափոխությունից:

Դեղձ

Դանակով կտրել, բաժանել երկու կամ չորս մասի և հեռացնել կորիզը: Բարձրորակ չիր է ստացվում, եթե հեռացվում է նաև մաշկը, որը կարելի է կատարել մեխանիկական և քիմիական եղանակով (չկտրված պտուղները լցվում են 0,4-0,5%-ոց կաուստիկ սոդայի եռացրած լուծույթի մեջ և պահվում երկու րոպե, այնուհետև քամվում և լվացվում է հոսող ջրի տակ):

Սալոր

Prunes on a wooden background

Սալորի մեծ և կլոր սորտերը անհրաժեշտ է կտրել դանակով և հեռացնել կորիզը, իսկ մնացած սորտերը չեն կտրատվում և չորացվում են կորիզով:

Տանձ և խնձոր

Տանձից և խնձորից լավ չիր է ստացվում, եթե կեղևը լինում է մաքրված: Կեղևը դանակով մաքրելուց հետո անհրաժեշտ է տանձը կտրատել երկու կամ չորս մասի և հեռացնել հնդերը:

Խնձորը կարելի է կտրատել երկայնական երկու կամ չորս մասի և լայնական` մինչև 10 մմ հաստությամբ:

Հումքի ջրախաշումը

Որոշ մրգերի չորացման պրոցեսի համար մրգերն անհրաժեշտ է ենթարկել ջրախաշման: Այդ մրգերից է սալորը: Ջրախաշման համար անհրաժեշտ է պատրաստել կաուստիկ սոդայի 0,3-0,5%-ոց լուծույթ, այն եռացնել և այդ լուծույթի մեջ ընկղմել (որևէ արհեստական ցանցի օգնությամբ) սալորը մեկ րոպե տևողությամբ, որից հետո լվանալ հոսող ջրի տակ:

Հումքի ծխահարում

Գրեթե բոլոր բաց գույնի մրգատեսակները (ծիրան, դեղձ, տանձ, թուզ, խնձոր) չորացման ընթացքում գունափոխվում և մգանում են՝ կորցնելով ապրանքային տեսքը, այդ կանխելու համար կատարվում է հումքի սուլֆիտացիա, որը կատարվում է երկու եղանակով` չոր և խոնավ:

Չոր եղանակով սուլֆիտացման դեպքում հումքը նախապատրաստական փուլերը անցնելուց հետո փռվում է հավասարաչափ (միջուկով դեպի վերև) ցանցավոր ընդկալների վրա և տեղադրվում հերմետիկ խցերում, այնուհետև մետաղյա թասի մեջ պատրաստել կրակ, վրան լցնել ծծումբ և տեղադրել խցի մեջ: Ծծմբի քանակությունը պետք է լինի 4-5գ` 1 կգ հումքի հաշվով: Հումքը ծծմբի գազային միջավայրում պահել մինչև 5 ժամ:

Խոնավ եղանակով սուլֆիտացման դեպքում անհրաժեշտ է հումքը ընկղմել 0,3-ոց ծծմբաթթվային անհիդրիդի լուծույթի մեջ և պահել մինչև 3 րոպե:

Իսկ ձմերուկի չիրը պատրաստում են այսպես ՝

Բաղադրամասեր

  • 1 կգ ձմերուկի կեղև,
  • 1,2 կգ շաքարավազ,
  • 750 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  • Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։
  • Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10 րոպե՝ անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել։
  • Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը՝ 8-12 ժամ։
  • Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե, որից հետո կրակի անջատել։
  • Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։

Աղբյուր

Ամենակարդացված

Մազերի գույնը 2019 թվականին. նորաձև միտումներ տարբեր երկարության մազերի համար
Կտրվածք «կասկադ» 2019. տարբեր երկարության մազերի համար ակտուալ գաղափարներ
Ինչու են կանայք տնքում սեքսի ժամանակ. հարցը միայն հաճույքը չէ (18+)
Ապագա երեխայի սեռն իմանալու 18 տարօրինակ միջոց. №13-ը շատ ծիծաղեցրեց
Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր այս եղանակով և համից չեք կշտանա
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
7 օր, 7 բաժակ. մեթոդ, որը վերացնում է որովայնի ճարպը. ահա, թե ինչումն է ուժը…

Վերջին լուրեր

Այլևս երբեք խաշած մակարոնի ջուրը չեք թափի. 7 հիանալի գաղափար՝ այն կենցաղում ու խոհանոցում օգտագործելու համար
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Երեխաների հազի դեմ բնական գերհզոր միջոց
Ածխի պես մուգ մաշկի գույն ունեցող աղջիկը հիացրել է բոլորին իր գեղեցկությամբ
12 մթերք, որոնք չի կարելի ուտել սոված փորին
Սազերլենդ քույրերի տխուր ճակատագիրը, որոնք միլիոններ էին վաստակում իրենց մազերի շնորհիվ
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
2000 տարվա բաղադրատոմս, որը կանխում է քաղցկեղը
Տարին 12 ամիս դուստրս հիվանդ էր. տատիկիս խորհրդով նրան տվեցի այս բնական միջոցը. այժմ նա բողկի պես առողջ է